News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ արձագանք է գտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկած Էրդողանի նամակը։

Թուրքական ընդդիմադիր մամուլը հիշեցրել է, թե դեռեւս օրեր առաջ Էրդողանը պնդում էր, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի, իսկ այսօր նա է ներողություն խնդրում։

Իսկ սոցկայքերում թուրք օգտատերերը հեգնական մեկնաբանություններ են գրել Էրդողանի կողմից ՌԴ նախագահին ներողություն խնդրելու փաստի հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները եւ որոշ իշխանամետ լրատվամիջոցներ շեշտել են, թե Էրդողանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ ռուսերենով գրել է «իզվինիտե»։

Այս հանգամանքն իր հերթին սոցկայքերում զվարճանալու առիթ է դարձել, քանի որ, բոլոր բառարաններով էլ «իզվինիտե» բառը նշանակում է «կներեք»։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ