News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 2-ին: Այս մասին հայտարարել է խորհրդարանական 1922 հանձնաժողովը, որը կարգավորում է կուսակցության առաջնորդի ընտրությունների գործընթացը:

«Նոր առաջնորդն ու նոր վարչապետը պետք է պաշտոնը ստանձնի մինչեւ սեպտեմբերի 2-ը: Թեկնածուների առաջադրման գործընթացը կբացվի չորեքշաբթի, կփակվի հինգշաբթի»,- հաղորդել են Հանձնաժողովում:

Ըստ Ռոսիյսկայա գազետայի, պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրության գործընթացի համար պատասխանատու կլինեն Հանձնաժողովի 18 անդամներ:

Նշենք, որ Բորիս Ջոնսոնը, որը գլխավորում էր ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու արշավը եւ հաղթեց, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից է: Նրա մրցակիցը կլինի Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Թերեզա Մեյը: Սակայն ո՛չ Ջոնսոնը, ո՛չ Մեյը պաշտոնապես չեն հայտարարել է վարչապետի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ