News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արեւմտյան լրատվամիջոցները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ռուսական Սու–24 ռմբակոծիչը խոցելու համար խնդրած ներողությունը համարում են մեկուսացման վախի եւ աշխարհաքաղաքական հաշվարկների հետեւանք։

The Washington Post–ը գրում է, որ դա սպասելի քայլ էր, որը կարող է ճանապարհ բացել ռուս–թուրքական հարաբերություններում լարվածության թուլացման համար։ Թերթը գրում է, որ ներողությունով նամակը ստացվել էր այն պահին, երբ Եվրամիության եւ ԱՄՆ–ի հետ Անկարայի հարաբերությունները սրվել են միգրացիոն ճգնաժամի, մարդու իրավունքների եւ այլ վեճերի ֆոնին։

Թերթը նշում է, որ Էրդողանը, ըստ երեւույթին, սխալ էր հաշվարկել հետեւանքները, որոնք կարող էր ունենալ ռմբակոծիչը խոցելը. Ռուսաստանի ընդունած պատժամիջոցները լուրջ հարված հասցրեցին Թուրքիայի տնտեսությանը։

WP–ի  մեկ այլ հոդվածում նշվում է, որ տարածաշրջանում ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը սկսել է լուծել արտաքին քաղաքական հակամարտությունները։ Այս մասին է վկայում ոչ միայն Ռուսաստանից խնդրած ներողությունը, այլ նաեւ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորելը։

Ընդ որում, նշվում է, որ անգամ ռուս–թուրքական հարաբերությունների վերականգնման դեպքում Անկարան եւ Մոսկվան Սիրիայի հակամարտության հարցում բարիկադների տարբեր կողմերում են մնում։

Foreign Policy–ի փոխանցմամբ, եթե աշխարհում կա մի բան, որն Էրդողանն ատում է ավելի, քան իրեն վիրավորելը, դա ինչ–որ մեկից ներողություն խնդրելն է։ Կրեմլի հետ հարաբերությունների կարգավորման ակտիվ քայլերը տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» աճող սպառնալիքների ֆոնին։

Ամսագիրը նաեւ նշում է, որ Էրդողանի որոշումը պայմանավորված է եվրոպական երկրների հետ Անկարայի հարաբերությունների վատթարացմամբ, ինչն ավելի կմեկուսացնի Թուրքիային միջազգային գործընթացներին մասնակցությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ