News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոսկին արժեզրկվում է ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշման ֆոնին, որն ավելի վաղ թանկարժեք մետաղների գնի աճ էր առաջացրել։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսներն էժանացել են 6.2 դոլարով եւ կազմել 1318.6 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0.26 տոկոսով եւ կազմել 17.74 դոլար մեկ ունցիայի դիմաց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Անցյալ շաբաթվա վերջում Մեծ Բրիտանիան հանրաքվեի արդյունքում կողմ քվեարկեց ԵՄ անդամակցության դադարեցմանը։ Այդ որոշումն անսպասելի էր շուկայի մասնակիցներից շատերի համար, որոնք դրույքներ էին արել բլոկում երկրի անդամակցության պահպանման վրա, եւ դա հուսալի ակտիվների, այդ թվում՝ ոսկու մեծ պահանջարկ էր առաջ բերել։

Սակայն հունիսի 28-ին ներդրողները նորից վերադարձել էին ռիսկային ակտիվների գնմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ