News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման հարցով առաջիկա օրերին Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը։

Թուրքական TRT-ի ուղիղ եթերում Թուրքիայի վարչապետը մեկնաբանել է նախագահ Էրդողանի կողմից ՌԴ նախագահ Պուտինին ուղարկված ներողության նամակը՝ շեշտելով, թե նամակում նախագահն իր տխրությունն է հայտնել տեղի ունեցած օդանավի միջադեպի հետ կապված։ «Հարկ եղած դեպքում Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին փոխհատուցում վճարել։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում խոցած «Սու 24»–ի համար ներողություն է խնդրել ՌԴ նախագահից եւ ցավակցություն հայտնել զոհված օդաչուի ընտանիքի անդամներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով 8 հոգու ցմահ ազատազրկում է պահանջել դատախազը
Անկարայում 2016–ի..
Անկարայում սկսվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով առաջին լսումները
Մեղադրող կողմը դեպքը բնորոշել է որպես «Թուրքիայի եւ ՌԴ հարաբերությունների դեմ ուղղված սադրիչ ակցիա»...
Թուրքիայում ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով դատական նիստը կսկսվի 2019-ի հունվարի 8-ից
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ հարձակումը կազմակերպել է Գյուլենի կազմակերպության (FETO) կողմից, որին Անկարան մեղադրում է 2016 թ. հուլիսին հեղաշրջման փորձ կատարելու մեջ...
Թուրքիայում դեսպան Կարլովի սպանության գործը դատարան է ուղարկվել
Մեղադրական եզրակացությունում շեշտվում է, որ դիվանագետի սպանությունը սադրանք է եղել ուղղված թուրք–ռուսական հարաբերությունների վատթարացմանը...
Թուրքական դատախազությունը ռուս դեսպանի սպանության գործով գլխավոր կասկածյալ է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին
Սպանության գործով կալանավորված են 7 հոգի, այդ թվում 3 ոստիկան...
Ռուսներին հաջողվել է վերականգնել Անկարայում ՌԴ դեսպանին սպանողի ջնջված նամակագրությունը
Ենթադրություն կա, որ Մեւլութ Ալթընթաշը դեսպանին սպանելուց հետո...
Ամենաշատ