News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած տարվա մայիսին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հենրիկ Ավագյանն ու Գարեն Աթաջանյանը նպատակադրվել են սպանել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներից, քանի որ ավտոմեքենային անմիջականորեն դիպված 18 գնդակներից սրահում գտնված անձինք չեն վնասվել:

Ավագյանին եւ Աթաջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք կալանավորված են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, հուլիսի 3-ին, ձերբակալվել, ապա կալանավորվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը:

Արա Բուդաղյանը 10 ամիս անց ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ