Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ խոսք չի կարող լինել փոխհատուցում վճարելու մասին։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը։
Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը հրաժարվել է ավելի վաղ արած իր հայտարարությունից՝ պնդելով, թե խոսք չի կարող լինել ՌԴ–ին ֆինանսական փոխհատուցման մասին։
Նշենք, որ ավելի վաղ թուրքական TRT–ի ուղիղ եթերում Բինալի Յըլդըրըմը ասել էր հետեւյալը. «Հարկ եղած դեպքում Թուրքիան պատրաստ է ՌԴ-ին փոխհատուցում վճարել։ Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ»։