Հունիսի 27-ին, ժամը 22.20-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղու եւ Զ.Սարկավագի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Տոյոտա»-ն բախվել է կայանված «Նիսան»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ 5 ուղեւորները /այդ թվում` 6 ամսական աղջիկ/ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: