News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ջոն Լենոնի արյունով պատված սպիտակ վերնաշապիկը, որով երաժշտի սպանության երեկոյան նրա կողքին եղել է դռնապան Ջեյ Գասթինգսը, աճուրդում վաճառվել է ավելի քան 41 հազար դոլարով: Շապիկի մեկնարկային գինը 9300 դոլար է եղել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

Լենոնին 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու Յորքի «Դակոտա» շենքի մոտ սպանել է նրա երկրպագուն՝ Մարկ Չեփմենը: Գասթինգսը սպանության պահին Լենոնի կողքին է եղել եւ օգնության նետվել արնաշաղախ երաժշտին: Դրանից հետո դռնապանի վերնաշապիկի վրա Լենոնի արյան հետքերն են մնացել:

Նշվում է, որ Գասթինգսն ավելի քան 30 տարի պահել է վերնաշապիկը, բայց նախընտրել է ոչ մեկի չասել այդ մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ