News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի գործառույթներին, կարողություններին եւ ենթակառուցվածքներին ծանոթանալու նպատակով հունիսի 28-ին պաշտպանության նախարարություն է այցելել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությունը:

Այցելության շրջանակում հյուրերը հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարողությունների եւ մեխանիզմների զարգացման, պաշտպանական քաղաքականության շրջանակում մարդու իրավունքների եւ բարեվարքության հայեցակարգերի ինտեգրման, հակակոռուպցիոն ծրագրերի մշակման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ դիտարկվել են համագործակցության նոր ուղղությունների զարգացման հնարավորությունները:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելել են ՀՀ ՊՆ մարդու իրավուքների եւ բարեվարքության կենտրոն, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական - Կենտրոնի պետ, փոխգնդապետ Ա. Ավետիսյանը հյուրերին ներկայացրել է Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:

Իր խոսքում դեսպան Միլսը նշել է. «Աշխարհով մեկ ԱՄՆ կառավարության հիմնական գերակայություններից մեկը մարդու իրավունքների ամրապնդումն է եւ աշխատանքը մեր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների իրացումն ու պաշտպանվածությունը բոլորի համար երաշխավորելու նպատակով: Գոհացուցիչ է տեսնել այս կարեւոր հարցի շուրջ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքն այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են կրթական փորձագետները, քաղաքացիական հասարակությունը: Զինված ուժերը, որտեղ հարգում են մարդու իրավունքները, որտեղ պայքարում են կոռուպցիայի ու չարաշահումների դեմ, ամուր է ու հզոր, եւ ժողովուրդը կարող է հպարտանալ իր զինված ուժերով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ