News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատը հունիսի 28-ին հավանության է արժանացրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները: Նախագծի օգտին քվեարկել է 185 պատգամսավոր, դեմ՝ 156-ը: Երկրի աշխատանքի նախարար Միրիամ Էլ-Հոմրին հայտարարել է, որ նախկինի պես «վճռական է այդ օրինագիծն ավարտին հասցնելու հարցում»: Այս մասին գրում է Reuters-ը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, օրինագծի փոփոխված տարբերակում ներառված չէ 35-ժամյա աշխատանքային շաբաթվա մասին կետը: Սպասվում է, որ օրինագծի հաջորդ ընթերցումը կսկսվի հունիսի 5-ին:

Մինչ այդ, հունիսի 28-ին Ֆրանսիայում Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ հերթական ցույցերն են անցկացվել, որոնց ընթացքում 81 մարդ է ձերբակալվել: Ոստիկանությունը հաղորդում է 64 հազար ցուցարարի մասին, իսկ արհմիությունները խոսում են 200 հազար մասնակցի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ