News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի շարք գերմանացի քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ եւ հայտնի մարդիկ դատական հայց են ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  եւ այլ թուրք պաշտոնյաների դեմ։ Նրանց կասկածում են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, գրում է DW–ն։

Էրդողանի, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի եւ այլ պաշտոնյաների դեմ դատական հայցը գերմանացի քաղաքական գործիչների եւ իրավապաշտպանների անունից ներկայացրել են համբուրգցի փաստաբաններ Բրիթթա Էդերն ու  Պետրա Դերվիշայը։ Նրանք ներկայացնում են նաեւ սպանված քրդերի եւ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության սպանված պատգամավորի շահերը։

Թուրք պաշտոնյաներին կասկածում են են ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ։ Հայցը ներկայացվել է հունիսի 27-ին Բեռլինում Գերմանիայի Գլխավոր դատախազություն։ Խոսքն առաջին  հերթին Թուրքիայի հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում, մասնավորապես Ջիզրե քաղաքում, թուրքական բանակի գործողությունների մասին է, որտեղ քրդական խմբավորումների եւ թուրքական բանակի միջեւ բախումներից սպանվել են տասնյակ մարդիկ։

Կոնկրետ մի դեպքում 178 մարդ փորձել է թուրք զինվորականների հարձակումներից փախչելով փրկվել շենքերից մեկի նկուղում։ Սակայն այնտեղ հետո հայտնաբերվել էին նրանց այրված մարմինները։ Կասկած կա, որ ուժայինները հրդեհել են նկուղը՝ նախապես բենզին լցնելով կամ սպանել են այնտեղ ապաստանածներին եւ հետո այրել նրանց մարմինները, հայտնել են փաստաբանները։ Ենթադրյալ ռազմական հանցագործությունները մանրամասն արձանագրել են ականատեսները։

Ձախերի կուսակցության պատգամավոր Ուլլա Յելփկեն, որը հայցվորների թվում է, չի բացառել, որ դատարանը չի ցանկանա քննել գործը։ «Մեծ է վտանգը, որ գերմանական արդարադատությունը, 2011-ին Էրդողանի դեմ նմանատիպ հայցի օրինակին հետեւելով, կհանի իր վրայից այդ գործը քննելու պատասխանատվությունը»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ