News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Reuters–ի եւ Ipsos–ի համատեղ հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի  հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցներն ավելի հաճախ են բացասաբար արտահայտվում աֆրոամերիկացիների նկատմամբ իրենց վերաբերմունքը նկարագրելիս, քան մյուս հանրապետական թեկնածուների կամ Դեմոկրատական կուսակցության անդամ Հիլարի Քլինթոնի կողմնակիցները, հայտնում է Gazeta–ն։

Մասնավորապես, Թրամփի ընտրողները սեւամորթներին բնութագրում են «հանցագործ», «ալարկոտ», «կոպիտ» եւ «անկիրթ» բառերով։

Հարցումն իրականացվել է 2016–ի մարտ–հունիս ժամանակահատվածում։ Դրան մասնակցել է 16 հազար ամերիկացի։ Հետազոտությունն անցկացվել է Դոնալդ Թրամփի, Հիլարի Քլինթոնի, սենատորներ Բերնի Սանդերսի, Թեդ Քրուզի եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քասիչի կողմնակիցների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ