News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 28-ին ընդունել է Միացյալ Թագավորության զինված ուժերի 160-րդ Ուելսյան հետեւակային բրիգադի հրամանատար, բրիգադի գեներալ Մարտին Գամբլի գլխավորած պատվիրակությանը:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության խորացման եւ նոր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:

160-րդ Ուելսյան բրիգադը ՀՀ պաշտպանության նախարարության գործընկերն է եւ արդեն երկու տարի է ՀՀ զինված ուժերի հետ համագործակցություն եւ փորձի փոխանակում է իրականացնում մի շարք ոլորտներում:

Բրիտանական պատվիրակությունն այցելել է նաեւ Հայաստան-Կանզաս «Նահանգային գործընկերություն» ծրագրի եւ ՀՀ զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացման շրջանակում կրտսեր հրամանատարական կազմի վերապատրաստմանն ուղղված փուլային դասընթացի անցկացման վայր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ