News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի պատգամավորները հաստատել են, որ ԱՄՆ ամենախոշոր նահանգում բավականաչափ ստորագրություն են հավաքել մարիխուանայի օրինականացման հարցով քվեարկություն անցկացնելու համար։ Նահանգի պետքարտուղար Ալեքս Փադիլյայի խոսքով՝ քվեարկությունը կկայանա նոյեմբերին, հայտնում է BBC–ն։

Այս պահին ԱՄՆ 4 նահանգում՝ Կոլորադոյում, Վաշինգթոնում, Ալյասկայում եւ Օրեգոնում, թույլատրված է փոքր չափաքանակով մարիխուանայի օգտագործումը։

Թմրանյութի օրինականացման կողմնակիցները նշում են, որ հաջողության դեպքում 21 տարին լրացած անձինք կարող են մինչեւ 30 գ մարիխուանա գնել հատուկ խանութներում եւ մինչեւ 6 գրամ աճեցնել անձամբ։ Ընդ որում, այն հանրային վայրերում, որտեղ գործում է ծխելու արգելքը, կգործի նաեւ մարիխուանայի օգտագործման արգելքը։

Քալիֆորնիայի իշխանությունները կարծում են, որ թեթեւ թմրանյութի ակցիզը նահանգին տարեկան 1 մլրդ դոլար եկամուտ կբերի, իսկ օրինականացումը կօգնի օպտիմալացնել դատավորների, ոստիկանության եւ բանտերի աշխատանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ