News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի օդային սահմանի պաշտպանությունը շատ թանկ արժե եւ շատ արագ մաշվում, հնանում է. մեր երկիրը հնարավորություն չունի ամեն տարի նորացված ՀՕՊ  միջոցներ ունենալու, ստեղծելու, գնելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում ՌԴ-ի հետ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ելնելով նաեւ իր շահերից առաջարկեց ստեղծել միացյալ ՀՕՊ համակարգ: Հենց այդ համակարգի շնորհիվ էր, որ Ադրբեջանից որեւէ օդանավ չթռավ:

ՌԴ-ն Հայաստանի հետ օդային սահման չունի եւ ՌԴ ՀՕՊ համակարգերը, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում չեն կարող Հարավային օկրուգի ՀՕՊ զորքերի հրամանատարի կողմից արդյունավետ կառավարվել ՀՀ տարածքում: Դրա համար ընդունվեց այդ համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետը, որը նշում է. «Հավաքական անվտանգության առանձին շրջանի (Հայաստանի) ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը»: Էլ ոնց գրվի, որ դուր գա»,-ընդգծեց Մելիքյանը:

Նրա խոսքով, այս համակարգի ստեղծման դեպքում ցանկացած որոշում կայացվում է միանձնյա, արագ եւ զեկուցվում ընդհանուր կառավարման համակարգին. «Այս համակարգը ենթադրում է հայտնաբերում՝ լոկացիոն սարքերով եւ ուղեկցում՝ թռչող սարքերով: Այնուհետեւ լոկացիոն սարքերով հանձնարարական է լինում խոցող սարքերին՝ հայտնաբերել եւ խոցել: Այս ամբողջ համակարգը, աշխատանքը տեւում է առավելագույնը 50 վայրկյան: Այնպես եք ներկայացնում, կարծեք թե պետք է հեռախոսով զանգեն, հրաման տան, հետո որոշում կայացնեն, հետո մերժեն, հետո որոշեն՝ թռչել, թե ոչ: Այսքան երկար չի տեւում»:

Գագիկ Մելիքյանը նշեց, որ Արցախի ՀՕՊ-ն առանձին համակարգ է եւ գործում է Հայաստանի ՀՕՊ-ից առանձին՝ թեեւ ստանում է աջակցություն եւ միջոցներ: «Ղարաբաղի ՀՕՊ-ը քառօրյա պատերազմի ժամանակ հայտնաբերեց եւ խոցեց 15 անօդաչու թռչող սարք»,-ասաց նա ու հավելեց. «Համաձայնագիրը բխում է թե Ռուսաստանի, թե Հայաստանի շահերից: Կա՞ն ռիսկեր, իհարկե կան, որ Ադրբեջանն ու Թուրքիան կարող են ստեղծել ավելի ուժեղ ՀՕՊ համակարգ, բայց նման բան չի կարող լինել, որովհետեւ Հայաստանի տարածքում տեղադրված է ամենաուժեղ համակարգը: Համաձայնագիրը պետք է վավերացվի որքան շուտ այնքան լավ»,- իր խոսքն ամփոփեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ