News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Եթե ինքնուրույն քաղաքականություն վարեինք, մինչ Ռուսաստանի հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագիրն ԱԺ բերելը կունենայինք 200 միլիոն դոլարի այն սպառազինությունները, որը պարտավորվել էր մեզ տրամադրել ՌԴ-ն: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, ԱԺ-ում հիշյալ համաձայնագրի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով» «Որեւէ մեկը չասաց, որ այդ սպառազինությունն այսօր, այս ժամին այստեղ է լինելու»:

Անդրադառնալով պնդումներին, թե Հայաստանը չպետք է խանդի, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական դաշնակիցներ լինեն, Փոստանջյանը նկատեց. «Մենք չենք խանդում, մենք արձանագրում ենք, որ միակ երկիրը, որ այսօր արտադրում է հարձակողական զենք, որը կարող է օգտագործվել մարդկության դեմ, Ռուսաստանն է, որը վաճառում է դրանք Ադրբեջանին, որն էլ արդեն մեր դեմ օգտագործել է: Իսկ փաստի մասին միայն բարձրաձայնելը և արձանագրելը անկախ պետականության համար բավարար չէ: Ի՞նչ գործընթաց եք սկսել միջազգային ատյաններում՝ պատասխանատվության կանչելու թե ՌԴ-ին, թե Ադրբեջանին: Իհարկե՝ ոչինչ»:

Ըստ նրա՝ պետք է հայտարարվեր, որ մենք նման համաձայնագիր չենք ստորագրելու մինչև այս հարցերին լուծում չտրվի. «Այդ ժամանակ հասկանալի կլիներ, որ մենք անկախ քաղաքականություն ենք վարում… Հիմա նորից հրավիրել են ՌԴ, մեր անունից  հայտարարվել է այսպիսի համաձայնագրի ստորագրման մասին, և մենք, ըստ էության, դարձել ենք Ռուսաստանի արբանյակը»:

Փոստանջյանի խոսքով, 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի դրույթները չեն փոխվել, որոնք վերաբերում են հայկական հողերին: «Պուտինը եկավ Հայաստան, գնաց ՌԴ ռազմաբազա, այնտեղից հայտարարվեց, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունները վերականգնել Ղարաբաղի նկատմամբ, ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պայմանագրի պարտավորությունների համաձայն: Ադրբեջանը կիրառեց ագեսիա, ի՞նչ արեց ՀԱՊԿ-ն, որևէ արձագանք կա՞ այս ուղղությամբ, ի՞նչ է արել ՀԱՊԿ-ն։ Հիմա որ ամպագոռգոռ գոռում եք, որ այդ ուղղաթիռները կթռչեն, չգիտեմ՝ ինչեր կանեն, ո՞վ է ձեզ թույլ տալու, որ ուղղաթիռ թռցնեք, դուք ո՞վ եք, դուք ընդամենը արբանյակ եք»,-հայտարարեց Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: Նշվում է, որ ըստ այդ համաձայնագրի` ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ