News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարբերաբար հաղորդագրություններ է տարածել՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, պետությանն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի մասին:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով կատարված հանցագործության մեջ ընդգրկված անձանց քանակը, աննախադեպ բնույթն ու հասարակական մեծ հնչեղությունը, տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ, գիտակցելով, որ իրենց անվամբ որեւէ գույք հաշվառված չէ եւ չունեն մշտական եկամուտներ ու պարտադիր վճարման ենթակա գումարները իրենցից չեն կարող բռնագանձվել, գույքային օգուտ ստանալու անձնական շահագրգռվածությունից, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ աշխատանքային առավելություններ ձեռք բերելու անձնական դրդումներից ելնելով՝ գույքի տիրապետողին խաբեությամբ խոշոր եւ առանձնապես չափի գույքային վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, նախնական համաձայնության են եկել թանկարժեք ավտոմեքենաների, ինչպես նաեւ տաքսի ծառայության սեփականատերերի հետ՝ որոշակի ժամանակահատվածի համար նրանց կողմից թույլ տրվելիք ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները վերագրել իրենց եւ այդ կերպ՝ խուսափել վճարումից:

Այդ նպատակով անվճարունակ անձինք ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացրել են իրենց եւ ավտոմեքենաների սեփականատերերի անուններով լրացված կեղծ տեղեկատվություն պարունակող դիմումներ այն մասին, թե, իբր, թանկարժեք ավտոմեքենաները կամ տաքսի ծառայության բոլոր մեքենաները այսուհետ վարելու կամ արդեն իսկ վարել են իրենք եւ խնդրել են ճանապարհային երթեւեկության կանոնների հետագայում հնարավոր կատարվելիք եւ արդեն իսկ կատարված խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իրենց անուններով: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ այդ ավտոմեքենաներով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին ավելի քան 3.000 որոշումները կայացվել են անվճարունակ քաղաքացիների անվամբ եւ ուղարկվել նրանց հասցեներով: Որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել եւ արդեն իսկ նշված պատճառներով չէին կարող գանձվել, որի հետեւանքով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու համար 12 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող  պաշտոնատար անձանց, առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Քրեական գործով մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, այդ թվում՝ կալանավորում:

Նշված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է,  այդ իսկ պատճառով անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով չեն հրապարակվում մեղադրյալների անձնական տվյալները:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ եւ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նույն եղանակով գույքի տիրապետողին խաբեությամբ վնաս պատճառելու առերեւույթ հանցագործություն կատարած անձանց սպառիչ ցանկը բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Նախաքննության ընթացքում գործուն միջոցներ են ձեռնարկվում գույքի տիրապետողին պատճառված վնասները վերականգնելու ուղղութամբ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննական մարմինը շարունակում է միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դեպքեր բացահայտելու ուղղությամբ: Այն քաղաքացիները, որոնք տվյալներ ունեն նմանատիպ մեխանիզմներով ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նշանակված, վճարման ենթակա տուգանքները այլ քաղաքացիների անուններով գրանցելու վերաբերյալ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ. 011 900-035, 011 900-011, էլ. փոստ՝[email protected]):Տվյալներ տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է:

Միաժամանակ ՀՀ hատուկ քննչական ծառայությունը հորդորում է քաղաքացիներին՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված վճարման ենթակա տուգանքների վճարումից խուսափելու նպատակով դրանք չվերագրել անվճարունակ անձանց: Այդ գործողություններն իրենց մեջ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ: Այդպիսի արարք թույլ տալու դեպքում ոչ միայն քաղաքացին չի խուսափի ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար նշանակված, վճարման ենթակա տուգանքների վճարումից, այլեւ պետք է հիշել, որ արարքը քրեորեն հետապնդելի է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ