News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Գերմանիան ԵՄ-ում շատ ավելի կարեւոր դերակատարում ձեռք կբերի: Այս մասին հունիսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայում հանրաքվեի հաղթողները խոստովանել են, որ չգիտեն, թե որն է իրենց հաջորդ քայլը, չգիտեն իրենց անելիքը: «Այսինքն նրանց խնդիրը ընդամենը այս հարցը առաջ տանելն էր: Քաղաքական օրակարգի բացակայությունը լուրջ խնդիր է: ԵՄ-ն կարող է թուլանալ ու ավելի մեղմ կառույց դառնալ, որպեսզի մյուս անդամ երկրները այն լքելու ցանկություն չունենան: Բայց կարծես թե երկրորդ միտումն է հիմա գերակշռում՝ ԵՄ-ի ամրապնդումը»,- նկատել է Ենոքյանը:

Քաղաքագետը համաձայն չէ այն տեսակետին, որ ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ռուսաստանի դիրքերը կուժեղանան: «Լրջորեն կուժեղանա Միացյալ նահանգների դերակատարումը, չնայած շատ են խոսում այն մասին, որ հենց Մեծ Բրիտանիան է ԱՄՆ քաղաքականությունն առաջ մղողը»,- հավելել է Աղասի Ենոքյանը:

ԵՄ –ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն կայացել է հունիսի 23-ին: Երկրի դուրս գալու կողմնակիցները հաղթել են ձայների 51.9 տոկոսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ