News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սահմանային անցակետերի արդիականացման համար Եվրոպական ներդրումային բանկը լրացուցիչ 534 հազար եվրոյի վարկ կտրամադրի: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի մարտի 22-ին եւ 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

«Համաձայնագիրը ստորագրվել է 2012թ.-ին, նախատեսված 38 մլն եվրոյից ստացել ենք 30 մլն եվրոն, սակայն մեզ դեռեւս 534 հազար եվրոյի լրացուցիչ վարկային ծրագիր է հարկավոր սանմանային անցակետերի արդիականացման համար: Սրա մեջ չի մտնում այն 10 մլն եվրոն, որը նախատեսված է կամուրջը սարքելու համար, քանի որ որոշում կա, որ կամուրջը կառուցել են Հայաստանն ու Վրաստանը»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

534 հազար եվրոյի մեծ մասը տրամադրվելու է սերվերներ եւ տեխնիկական սարքեր ձեռք բերելու համար:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ վրացական կողմը Բավրայի անցակետը կառուցել է՝ խախտելով ՀՀ պետական սահմանը, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, թե ինքն այդ մասին իրազեկված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ