News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության աշխատակիցների հասցեին նոր սպառնալիքների առթիվ։ Այս մասին հայտնում է AFP–ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։

Ըստ առկա տեղեկությունների՝ փաստի առնչությամբ նախաքննությունը սկսվել է հունիսի 22-ին եւ հանձնարարվել Ոստիկանության՝ անձի դեմ հանցագործությունների դեմ պայքարի բրիգադին։ Գործում ահաբեկչության հետք դեռ չի դիտարկվում։

Դատական վարույթ բացելու առիթ են դարձել անանուն գրառումները, որոնք սկսել են հայտնվել Facebook–ում Charlie Hebdo–ի էջում։ Ընդհանուր առմամբ հունիսի 8-ից թերթը 2 տասնյակ սպառնալիք է ստացել։

Նշենք, որ հունիսի 22-ին Charlie Hebdo–ի խմբագրություն ձեռագիր նամակ էին ուղարկել, որում թերթի սպառնում էին վրեժ լուծել աշխատակիցներից։ Նամակում եղել է նաեւ «Ալլահ Աքբար» գրառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ