ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 29-ին, կազմել է 476.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.20 դրամ (նվազել է 1.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 638.09 դրամ (աճել է 1.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.42 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 269.07 դրամ, ոսկի՝ 20,057.22 դրամ, պլատին՝ 14,931.5 դրամ։
Հունիսի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: