News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսետը հուլիսի 5-ին՝ գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից մեկ ամիս անց, Ցեղասպանության թեմայով քննարկումներ կանցկացնի: Այս մասին Zoryan Institute-ին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի պատմաբան Յաիր Աուրոնը:

Նրա խոսքով, Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանության հարցով հրապարակային քննարկումներից եւ ազատ քվեարկության անցկացումից՝ վախենալով փչացնել Իսրայելի եւ ԱՄՆ-ի առանցքային դաշնակից Թուրքիայի կառավարության հետ հարաբերությունները:

Պատմաբանը համաձայն չէ Հոլոքոստի եզակիության մասին կարծիքին: «Ես չեմ կարող դա ընդունել, քանի որ Հոլոքոստը եզակի չէ, եւ անհրաժեշտ է այն ուսումնասիրել որպես ցեղասպանության մեկ օրինակ: Իսրայելը՝ որպես Հոլոքոստի հետեւանքով առաջացած պետություն, չպետք է փոխանակում կատարի այլ մարդկանց ցեղասպանության մասին հիշողության հարցում»,- ասել է Աուրոնը:

Ըստ նրա, եթե ամերիկյան նախագահները խուսափում են «ցեղասպանություն» բառից, ապա Իսրայելն ավելի առաջ է գնացել՝ ոչ միայն ժխտելով Հայոց ցեղասպանությունը, այլեւ հարգելով ղարաբաղյան հակամարտության ժամանակ Խոջալուում ադրբեջանցիների փոքր խմբի ողբերգական մահվան հիշատակը:

Պատմաբանը Կնեսետին կոչ է արել ազատ քվեարկություն անցկացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով: «Հիմա, երբ Իսրայելն ու Թուրքիան վերականգնում են դիվանագիտական կապերը, Կնեսետը պետք է հստակ հաղորդագրություն ուղարկի այն մասին, որ Իսրայելի հետ հարաբերությունները չեն կարող պատանդ դառնալ պատմական անվիճելի փաստերն ընդունելուց հրաժարվելու՝ Թուրքիայի դիրքորոշմանը, հատկապես Գերմանիայի կողմից դրանց մասնակցությունը ճանաչելուց հետո: Հարկավոր է նաեւ ընդգծել, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի առնչվում Թուրքիայի հանդեպ բարեկամական կամ թշնամական վերաբերմունքին, դա ավելի շատ Իսրայելի բարոյական պարտականությունն է»,- ամփոփել է Յաիր Աուրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ