Հունիսի 29-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանն ընդունել է Հայաստանի մանուկների հիմնադրամի նախագահ, տնօրենների խորհրդի ատենապետ Կարո Արմենին եւ նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հանդիպմանը քննարկվել են սահմանամերձ բնակավայրերի երեխաներին եւ զոհված ու վիրավորում ստացած զինվորականների ընտանիքներին հիմնադրամի կողմից ցուցաբերվելիք հնարավոր մարդասիրական աջակցության հարցեր: