News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները պետք է բարելավվեն: Այս մասին հունիսի 29-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Պատասխանելով հարցին այն մասին, որ նա նպաստել է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունմանը, սակայն անձամբ ոչ մի անգամ չօգտագործեց «ցեղասպանություն» բառը, Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը նշեց, որ նման հարցերը չեն լուծվում մեկ բառի օգտագործմամբ: Նրա խոսքով՝ հակառակը, հարկավոր է հաշվի առնել այն փաստի կարեւորությունը, որ 100 տարի անց նման բանաձեւ է ընդունվում:

«Կարծում ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները հնարավորինս պետք է բարելավվեն»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ անցյալ դարասկզբի իրադարձություններում Գերմանիայի դերը նույնպես պետք է ուսումնասիրվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ