Բրիտանական Jaguar ընկերությունը մինչեւ 2020 թվականը 4 «կանաչ» ավտոմեքենա կներկայացնի: Առաջինը կլինի Jaguar J-Pace քրոսովերը՝ կառուցված F-Pace բազայի վրա:
Ըստ Autosway.ru-ի, ներկայում Անգլիայում ապագա քրոսովերի տարբեր համակարգերի փորձարկումներ են անցկացվում: Մեքենան հիբրիդային շարժիչ կունենա, այսինքն՝ առայժմ ամբողջությամբ «էկոլոգիական» չի լինի: Նորույթի արտադրությունը ծրագրվում է 2018 թվականին:
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Jaguar-ն արտոնագրել է նաեւ E-Pace եւ I-Pace ապրանքանիշերը: Եվս մեկ կանաչ մոդել կլինի սպորտային կուպեն, որը I-Type անունը կստանա: