News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ինչպես ԵԱՀԿ շրջանակներում համագործակցությանը, այնպես էլ հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:

Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի բարձր ղեկավարությանը՝ ս.թ. ապրիլին ՀՀ Նախագահի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՀՀ պատվիրակությանը բարձր մակարդակով ընդունելու, հետաքրքիր եւ բովանդակային քննարկումների համար:

Փոխայցերի եւ երկկողմ շփումների դինամիկան, ՀՀ նախագահի գնահատմամբ, վկայում է Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական եւ տնտեսական կարեւոր գործընկեր ու բարեկամ երկիր: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը եւ այդ համատեքստում շնորհակալություն հայտնել ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխման նպատակով Գերմանիայի կառավարության կողմից հատկացված 500 հազար եվրո ֆինանսական աջակցության համար:

Նախագահը գոհունակությամբ է խոսել արտգործնախարար Շտայնմայերի հայաստանյան այցի շրջանակներում ստորագրված նոր փաստաթղթի՝ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին միջկառավարական համաձայնագրի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանը հանդիպման առիթով եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդությամբ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին եւ գործընթացն առաջ մղելու հնարավորություններին ու հեռանկարին: Կարեւորվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած վերջին հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ հետեւողական քայլերի իրագործումը՝ տեւական խաղաղության եւ կայունության հասնելու նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնց չորս փուլն արդեն հաջողությամբ կայացել է, տեսանելի ապագայում կավարտվեն, եւ կողմերը կունենան հարաբերությունների զարգացմանը միտված նոր փաստաթուղթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ