News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները։ Այս մասին հունիսի 30-ին՝ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։

Անդրադառնալով հարցին, որ ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարել է ստատուս քվոյի անհնարինության մասին, Կարեն Միրզոյանն առաջարկեց հստակեցնել, թե ինչ է ենթադրում այդ ձեւակերպումը։

«Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակը չի ապահովում նրա ժողովրդի բոլոր իրավունքները եւ Արցախի պետականաշինության գործընթացի անարգել առաջխաղացման բոլոր հնարավորությունները»,– ընդգծել է նախարարը։

ԼՂՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ այս տարին ԼՂՀ–ի համար հոբելյանական է. նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ են բոլոր քայլերը, որպեսզի ժողովրդի նվաճումները ճանաչված ձեւակերպում եւ հաստատում ստանան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ