News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հիմա չի առաջանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին ասել է ԵԱՀԿ–ում ՌԴ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Կա դեռեւս 1990-ականներից հաստատված՝ ղարաբաղյան  հակամարտության գոտում խաղաղապահ գործողությունների հայեցակարգ։ Բայց դա կարգավորման վերջնական փուլն է, հիմա այդ գաղափարը չի առաջանում, քանի որ չկա կարգավորում։ ԵԱՀԿ քարտուղարության շրջանակներում գործում է այսպես կոչված բարձր մակարդակի պլանավորման խումբ, որն ադապտացնում է ԵԱՀԿ հովանու ներքո տեսական խաղաղապահ գործողությունների անցկացման սխեման։ Այսինքն՝ դա ԵԱՀԿ–ի  համար հստակ ուրվագծված խնդիր է։ Բայց ի՞նչ ուժերով։ Ի՞նչ տեսք է այն ունենալու։ Դեռեւս դա միայն քարտեզի վրա սեւագրություններ են, որոնց բավականին պարբերաբար ծանոթանում են անդամ պետությունները»,– ասել է դիվանագետը։

«Նա (խումբը) աշխատում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի գրասենյակի հետ սերտ համագործակցելով, հաճախ լինում է տեղերում։ Ադապտացիա ասելով՝ նկատի ունեն տեղանքի զննումն ու քարտեզի վրա այդ խաղաղապահ ստորաբաժանումների հնարավոր տեղակայման տարբերակները։ Վերջնական կետը կարգավորման սկզբունքները համաձայնեցնելն է, որից հետո կողմերը պայմանավորվում են խաղաղապահ գործողության տարրերի շուրջ։ Բայց դա շատ հեռավոր հեռանկար է եւ այս պահին դեռ շատ տեսական հարց՝ հաշվի առնելով կարգավորման սկզբունքների շուրջ կողմերի համաձայնության բացակայությունը»,– ասել է Լուկաշեւիչը։

Բացի այդ, նրա խոսքով՝ ԵԱՀԿ–ի համար այդ գաղափարը հսկայական մարտահրավեր կլիներ, քանի որ ԵԱՀԿ–ն երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ