News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հուլիս 1-ից Սեւ ծովի տարածքից Հայաստանի Հանրապետություն  կներթափանցի ցիկլոնային դաշտ, որը գործելու է մինչեւ հուլիսի 8-ը: Այս մասին այսօր` հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` նշելով, որ այդ ցիկլոնն ունի այնպիսի առանձնահատկություն, որ հիմնականում երեկոյան ժամերին է ակտիվանալու:

Նա նշեց, որ հանրապետության որոշ հատվածներում օրվա առաջին կեսը կլինի առանց տեղումների, երկրորդ կեսին` անձրեւ եւ կարկուտ կլինի: Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի լեռնային գոտիներում ցիկլոնի ազդեցությունն ավելի սրված  կարտահայտվի, քան Արարատյան դաշտում: Տավուշի, Լոռիի եւ Շիրակի մարզերում  տեղումները կսկսվեն ոչ թե երեկոյան ժամերին, այլ` ցերեկը:

«Մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը  աստիճանաբար կնվազի,  Երեւանում հուլիսի 1-ին կլինի 36 աստիճան տաքություն,  հուլիսի 2-ին` 35,  հուլիսի 4-ին՝ 34,  հուլիսի 5-ին` 33: Հուլիսի 5-ից հետո ջերմաստիճանը կմնա անփոփոխ, օդի ջերմաստիճանը կմոտենա նորմային եւ կունենանք այնպիսի եղանակ,  որը  համահունչ է մեր կլիմայական պայմաններին»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի...
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Ամենաշատ