News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբլեայում նախագահությունը Ռուսաստանից անցել է Սերբիային։

ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, հանձնելով նախագահությունը Սերբիային, նշել է, որ նրա խնդիրը՝ խաղաղություն, բարգավաճում ու կայունություն ապահովելը, կարող է լուծվել միայն պատգամավորների եւ կառավարությունների ընդհանուր ջանքերով։

«Ես վստահ եմ, որ համատեղ մենք կհասնենք Սեւծովյան տարածաշրջանի ավելի մեծ բարգավաճման։ Լիագումար նիստը փակ ենք համարում»,– ասել է Նարիշկինը։

Նշենք, որ հունիսի 28-30–ը Մոսկվայում ընթանում էր Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 47-րդ Գլխավոր ասամբլեան։ ՌԴ–ն ընդունում էր նստաշրջանը որպես նախագահող երկիր։

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության  (ՍՏՀԿ) կազմում ներկայումս 12 երկիր կա՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Ալբանիան Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ