News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Վրաստանի հետ բանակցություններ է վարում Ռուսաստան մեկնող հայկական բեռնատար մեքենաների համար ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Այս մասին հունիսի 30-ին՝ Կառավարության  նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ բանակցությունները վարում է Ռուսաստանը Վրաստանի հետ, որպեսզի գոնե ժամանակավորապես Հարավային Օսիայով անցնող ճանապարհը  հասանելի լինի հայ բեռնափոխադրողների համար։ «Այս դեպքում Հայաստանից շատ քիչ բան է կախված»,– խոստովանել է Բեգլարյանը՝ հավելելով, որ Հարավային Օսիայով անցնող ճանապարհը բավականին լավն է։

Նշենք, որ Ներքին Զարամաղ անցակետով Ռազմաօսական ճանապարհը փակ է 2008-ի զինված հակամարտությունից հետո։ Վերջերս տարերային աղետը շարքից հանել էր Վերին Լարս անցակետով Ռազմավիրական ճանապարհի մի մասը, որի հետեւանքով Հայաստանը զրկվել է Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ