News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունիսի 30-ին մեկնարկում են «Եվրո 2016»-ի քառորդ եզրափակիչ փուլի խաղերը: Ամենահետաքրքիրն առջեւում է, քանի որ այս փուլում պատահական թիմեր չեն լինում: Մի քիչ այդ մտքի հետ այդքան էլ համաձյան չեմ, քանի որ համարում եմ, որ Պորտուգալիան բախտի բերմամբ այս փուլ հասած թիմ է: Բայց եթե հասել են, ուրեմն չդատենք: Աղյուսակի ձախ հատվածի թիմերում, ինչպես ասում են, առաջնության բացահայտ ֆավորիտներ չկան, իսկ ահա ուժեղագույներն իրար կհանդիպեն կիսաեզրափակիչում:

Շատերի կարծիքով «Եվրո 2016»-ի  հաղթողը լինելու է Իտալիա – Գերմանիա զույգի հաղթողը, կամ էլ Ֆրանսիան: Իտալիան այս առաջնությունում ամենից արդյունավետ ու գրագետ խաղ ցուցադրող թիմն է: Չնայած նրանք պարտվեցին Իռլադիային ու Թուրքիայում այլեւս իտալական պիցցա չեն պատրաստում, բայց ուժեղ թիմերի հետ նրանք խաղացին անթերի: Գերմանիան առաջնության ընթացքում գնալով ավելացնում է թափը: Եվ հենց այդ պատճառով էլ այս զույգը ամենահետաքրքիրն էլ լինելու: Բացի այդ Գերմանիան Իտալիայի հետ խաղերում բարդույթ ունի: Հենց իտալացիները նրանց դուրս թողեցին նախորդ Եվրոյում: Իտալացիները չթողեցին որպեսզի Գերմանիան մտներ եզրափակիչ՝ տանն անցկացվող Աշխարհի առաջնությանը՝ 2006–ին:

Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ
Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ

Իսկ այսօր Մարսելում խաղալու են Պորտուգալիան ու Լեհաստանը: Ինչպես արդեն ասացի Պորտուգալիան ամենից պատահական դուրս եկած թիմն է: Իր խմբում, որը համարվում էր ամենաթույլը, նա գրավեց երրորդ տեղը:1/8 եզրափակիչում նրանք խորվաթներին հաղթեցին միայն լրացուցիչ ժամանակում խփած գնդակի շնորհիվ: Բայց այստեղ կա Ռոնալդու: Եվ Նանին էլ գտնվում է լավ մարզավիճակում: Մյուս կողմից էլ կա Լեհաստան ու Լեւանդովսկի՝ Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը: Լեհաստանը նախորդ փուլում դժվարությամբ հաղթեց  Շվեյցարիային հետխաղյա 11-մետրանոցներով:

Ուելս-Բելգիա խաղը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ Լիլում: Այստեղ Բելգիան բացարձակ ֆավորիտ է համարվում: Եվ որքան էլ համակրելի լինեն Բեյլն ու նրա թիմակիցները, կարծում եմ՝ այսքանով նրանց արկածները Ֆրանսիայում կավարտվեն:

Իսկ ահա առաջնության սենսացիան, ամենից համակրելի թիմը ՝ Իսլանդիան, հուլիսի 3-ին կխաղա առաջնության տերերի հետ: Ֆրանսիան  վերջապես սկսում է խաղալ իր խաղը: Անկեղծ ասաց, ես այս առաջնությունում համակրում եմ Իսլանդիային, բայց կարծում եմ, որ նրանց համար քառորդ եզրափակիչում ամեն բան կավարտվի: Ցավոք նման կարծիքի են նաեւ իսլանդացի երկրպագուները: Նրանք իրատես են ու ասում են, որ Ֆրանսիայի արգելքը չեն հաղթահարի: Եթե հանկարծ այնուամենայնիվ անցնեն, կարծում եմ՝ դա կլինի Եվրոների պատմության ամենամեծ սենսացիան: Ավելի մեծ քան Դանիայի ու Հունաստանի չեմպիոնությունը:

Նախորդ փուլում իմ կատարած բոլոր կանխատեսումներն իրականացան, բացի խորվաթների խաղից: Ես հավատում էի թե Իսլանդիայի, թե Իտալիայի հաղթանակներին:

Հիմա փորձեմ կռահել նաեւ քառորդ եզրափակիչի հաղթողներին:

Լեհաստան – Պորտուգալիա. կհաղթի Պորտուգալիան

Ոուելս – Բելգիա. կհաղթի Բելգիան

Իտալիա – Գերմանիա. կհաղթի Գերմանիան

Ֆրանսիա – Իսլանդիա. կհաղթի Ֆրանսիան

Վեջջապես մեզ է վերադառնում մեծ ֆուտբոլը: Ասում են, թե ամենից հետաքրքիր խաղերը լինում են քառորդ եզրափակիչում եւ կիսաեզրափակիչում: Այդպես էլ կլինի: Առաջնությունը լքել են կռվարար երկրպագուները, այն թիմերը, որոնք հայտնվել էին այս «Եվրոյին» միայն նրա շնորհիվ, որ մասնակից երկրների թիվն էր ավելացել, իսկ այժմ մնացել են լավագույնները:

Վայելենք ֆուտբոլը…

Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորն է UCOM ընկերությունը:

Վերա Մարտիրոսյան Փարիզից

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ