News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է «Թուրքական հոսքի» հետ կապված համապատասխան ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել, հարցն այն է, թե արդյոք Անկարան եւ ԵՄ-ի գործընկերները պատրաստ են դրան: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Թուրքական հոսքի առումով մենք պատրաստ ենք համապատասխան ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Սեւ ծովի հատակով գազատարի անցկացման առումով: Ամենակարեւորն այն է, թե արդյոք մեր թուրք գործընկերները պատրաստ են դրան, երկրորդ` արդյոք մեր եվրոպացի գործընկերները պատրաստ են այդ նախագծերի իրականացմանը, որովհետեւ ներկայումս Եվրահանձնաժողովը հստակ դիրքորոշում չունի համապատասխան ենթակառուցվածքի անցկացման վերաբերյալ: ԵՀ-ի երկրների կողմից որոշակի երաշխիքների առկայության դեպքում մենք պատրաստ ենք իրականացնել այդ նախագիծը», — լրագրողներին հայտնել է Նովակը:

2014-ի դեկտեմբերին Ռուսաստանը ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով հայտնել էր «Հարավային հոսքից» հրաժարվելու մասին, որը պետք է անցներ Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքով հօգուտ Թուրքիայի ուղղությամբ նոր գազատարի: Սակայն այդ նախագիծը եւս սառեցվել էր Մոսկվայի եւ Անկարայի քաղաքական հարաբերությունների սառեցման ֆոնին:   

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարությանը տեղեկացրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի նամակից հետո որոշում է կայացվել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ