News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Hershey ամերիկյան շոկոլադ արտադրող ընկերությունը հրաժարվել է մրցակից Mondelez International–ի հետ միավորվելու առաջարկից, գրում է The Wall Street Journal–ը։

«Ընկերության տնօրենների խորհուրդը միաձայն մերժել է առաջարկը՝ որոշելով, որ այն հետաքրքրություն չի ներկայացնում եւ չի կարող հիմք ծառայել Mondelez–ի հետ հետագա բանակցությունների համար»,– ասված է Hershey–ի հայտարարության մեջ։

Cadbury եւ Milka ապրանքանիշերն արտադրող Mondelez International–ը ընկերության յուրաքանչյուր բաժնեմասը գնահատել է 107 դոլար։ Գործարքն այդ դեպքում կարժենար 23 մլրդ դոլար եւ այն կդարձներ հրուշակեղենի համաշխարհային շուկայում խոշորագույնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ