News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ժնեւում հունիսի 30-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Անկախ Պետությունների Համագործակցության գրասենյակի տնօրեն Մարի-Պիեր Պոիրերին:

ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երեխաների իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են փակ հաստատություններում անչափահասների պահման պայմանների շարունակական բարելավման, այդ վայրեր մոնիտորինգային այցեր իրականացնելու եւ դրանց արդյունքում համապատասխան առաջարկներ ձեւավորելու հետ կապված հարցեր՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցության համատաեքստում: Կարեւորվել է նաեւ երեխայի լավագույն շահի հայեցակարգի հիման վրա գործելը:

Կողմերը հատուկ ընդգծել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԱԿ-ի հանձնարարականների հիման վրա Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը սույն թվականի հունիսին: Այդ բաժնի ստեղծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ գործունեություն ծավալել, ինչպես նաեւ առավել ակտիվ ինտեգրվել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կառույցների աշխատանքներին:

Արման Թաթոյանը կարեւորել է համագործակցության բարձր մակարդակը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ: Մասնավորապես, նշվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ աշխատանքը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համագործակցությունը՝ համատեղ միջոցառումներ կազմակերպելու, դրանց կողմերի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու, երեխաների իրավունքների պաշտպանության հարցերում համագործակցված ուսումնասիրություններ կատարելու ու իրավունքների խախտումների վերացմանն ուղղված առաջարկներ ներկայացնելու միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավոր ասամբլեան քվեարկել է Պաղեստինին ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ շնորհելու օգտին
Ընդունման համար պաղեստինյան բնօրինակ դիմումը...  
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
Ամենաշատ