News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաեւ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում եւ աշխատում են հաճախորդների հետ։ Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել եւ հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։

Քանի որ առջեւում արձակուրդային շրջանն է, ուշադրության կենտրոնում հատկապես բաժանորդների ցանկություններն ու պահանջներն են Beeline ռոումինգ ծառայություների վերաբերյալ։ Ընկերության անձնակազմը բաժանորդներին ներկայացրեց  ռոումինգում գործող ինտերնետի նոր սակագները, ինչպես նաեւ «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունն՝ ակտիվացնելով այն մոտ ժամանակներս արտերկիր մեկնող բաժանորդների համար:  

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է. հաճախորդների պահանջները փոխվում են շատ արագ, եւ մենք պետք է մշտապես աշխատենք դրանք բացահայտելու ուղղությամբ: Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց եւս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը եւ լուծում տալ խնդիրներին: Վստահ եմ` Հաճախորդի օրն այս տեսանկյունից կլինի արդյունավետ թե´ Beeline բաժանորդների, եւ թե´ մեր աշխատակիցների համար, ինչպես նաեւ կօգնի մեզ ավելի պարզ եւ հարմար ծառայություններ մատուցելու եւ շուկայում ամենահաճախորդամետ օպերատորը դառնալու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:      

Նշենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում վերջին  մեկ տարվա ընթացքում կատարված հարցումների արդյունքում իրականացվել է ավելի քան 8700 հեռախոսազանգ մեր հաճախորդներին, նրանց կողմից բարձացված հարցերին տրվել են լուծումներ, բարեփոխվել են ավելի քան տասնյակ ընթացակարգեր, վերացվել են հաշիվների լիցքավորման ժամկետները, փոփոխվել են տարբեր ծառայությունների տրամադրման պայմանները, նորագույն մեխանիզմների ներդրման շնորհիվ գրասենյակներում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունն ու բարելավումը, եւ ներդրվել է գնային թափանցիկ եւ հստակ քաղաքականություն։

Հիշեցնենք, որ բոլոր երկրներում Beeline ռոումինգից օգտվող բաժանորդների համար գործում է անվճար հեռախոսահամար՝ +37480000612 ռոումինգի հետ կապված հարցերով խորհրդատվություն ստանալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ