News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ն աշխատում է կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորություններն ավելացնելու ուղղությամբ: Այս մասին հուլիսի 1-ին ԵԱՀԿ խոհրդարանական վեհաժողովի 25-րդ լիագումար նստաշրջանում հայտնել է կազմակերպությունում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, փոխանցել է NEWS.am –ի հատուկ թղթակիցը Թբիլիսիից:

Նրա խոսքով, հենց անվտանգության նման ճգնաժամային ժամանակներում են պետք ԵԱՀԿ-ն ու երկխոսության ու համագործակցության ամրապնդման նրա գործիքները:  «Նրանք, ովքեր հանդիպում են փախստականների հետ, հասկանում են, թե որքան ցինիկ է այստեղ սառեցված հակամարտությունների մասին խոսելը: Ես հենց նոր եմ ժամանել Հայաստանից ու Ադրբեջանից: Ղարաբաղյան հակամարտության գոտում եղել է էսկալացիա, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ երկու կողմերից էլ: Խոսքը ավելի քան 20 տարի շարունակվող հակամարտության վերջին կուլմինացիայի մասին է, հակամարտություն, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են փախել»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը, լռելով այն մասին, որ ապրիլյան սրման նախաձեռնողը Ադրբեջանն է եղել:

Երբ Գերմանիան, շարունակել է նա, ընդունել է ԵԱՀԿ-ում նախագահությունը, հստակ ձեւակերպել է երկու բաղադրիչ, որոնցից առաջինն այն է, որ երկարատեւ հակամարտությունները միանգամից հնարավոր չէ կարգավորել: «Չափից մեծ է էսկալացիայի վտանգը ղարաբաղյան հակամարտության գոտում: Առհասարակ հակամարտությունները անվտանգության ոլորտի ընդհանուր կարգում խորագույն ճգնաժամի ախտանշաններն են: Մենք ձգտում ենք Ղարաբաղում վերականգնել ամուր հիմքերով կայուն իրավիճակը: Մենք նշում ենք արված աշխատանքային առաջարկները ու ձգտում ենք, որպեսզի կողմերը բարդ բանակցային պայմաններ առաջ չքաշեն»,- շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը: Դիվանագետի խոսքով, հիմա բանակցում են միջադեպերի վերահսկման մեխանիզմների շուրջ: «Փոքր բայց համառ քայլերի օգնությամբ մենք ձգտում ենք վերականգնել ավելի ամուր կապ հակամարտության կողմերի միջեւ»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:

ԵԱՀԿ ում Գերմանիայի նախագահության երկրորդ բաղադրիչը, դիվանագետի խոսքով, վերաբերում է բանակցությունների ձեւաչափերին ու բանավեճի ուղիներին, որպեսզի փաստացի առաջ շարժվեն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ