News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան բազմաֆունկցիոնալ երեք կործանիչներ՝ հինգերորդ սերնդի F-35-երը, առաջին անգամ հատել են Ատլանտյան օվկիանոսը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով Defence News-ը:

Օդանավերը վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայում եւ մասնակցելու են Farnborough Airshow 2016 ավիաշոուին, որն անցկացվելու է հուլիսի 15-17-ին:

Մայիսին Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ F-35 կործանիչները Լեուվանդենի ավիաբազա են ժամանելու՝ երեքշաբաթյա փորձնական թռիչքներ կատարելու նպատակով:

F-35 Lightning II-ը հինգերորդ սերնդի հեռանկարային քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որի մշակմամբ 2001 թվականից զբաղվում է Lockheed Martin կորպորացիան:

ԱՄՆ-ից բացի, օդանավը պատրաստվում են գնել Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իտալիան, Իսրայելը, Կանադան, Նորվեգիան, Ճապոնիան, Թուրքիան եւ Հարավային Կորեան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ