News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Facebook սոցիալական ցանցում տեսանյութ է հայտնվել, որում Էլ Ջեյ անունով մեկ տարեկան տղան հարվածային գործիք է նվագում: Այս մասին գրում է Lenta-ն:

Երեխայի հայրը՝ Ջասթին Ուիլսոնը, Today-ին պատմել է, որ Էլ Ջեյը սկսել է թմբուկով հետաքրքրվել 4 ամսականում: «Նա ոտքերով ռիթմիկ հարվածում էր եւ նույն տակտով ծափում: Արդյունքում որոշեցի նրան հարվածային գործիք ցույց տալ»,- նշել է Ուիլսոնը:

Նա նաեւ պատմել է, որ ո՛չ ինքը, ո՛չ կինը թմբուկ չեն նվագում, չնայած երաժշտական կրթություն ունեն: Այդ պատճառով հայրը վստահ է, որ որդին ի ծնե տաղանդով է օժտված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ