News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հին աշխարհի վիթխարի շինություններից մեկը՝ հռոմեական Կոլիզեյը, մաքրվել եւ լվացվել է 25 մլն եվրո արժողությամբ վերականգնողական ծրագրի շրջանակում: Այս մասին գրում է Associated Press-ը:

Կոլիզեյը լվանում էին երեք տարի շարունակ, բայց այդ ամբողջ ընթացքում այն բաց է եկել Հռոմի հյուրերի առջեւ:

Վերականգնողական աշխատանքները հովանավորում է լյուքս դասի կոշիկ եւ այլ ապրանքներ արտադրող Tod’s ընկերությունը: Ընկերությունն արձագանքել է մասնավոր հատվածին ուղղված իշխանությունների կոչին՝ Իտալիային օգնել պահպանել հնագույն հուշարձանները:

Ըստ «Ռոսբալտ»-ի, ծրագրվում է նաեւ զբոսաշրջիկների համար կենտրոն կառուցել եւ վերականգնել ստորգետնյա հատվածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ