News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքական ոստիկանությունը պարզել է Ռուսաստանի երկու քաղաքացիների ինքնությունը, որոնք իրենց պայթեցրել են Աթաթուրքի անունը կրող Ստամբուլի միջազգային օդանավակայանում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:

Խոսքը Ռաքիմ Բուլգարովի եւ Վադիմ Օսմանովի մասին է: Երրորդ մահապարտի ինքնությունն առայժմ չի հաստատվել: Ոստիկանությունն Օսմանովի հետքը գտել է այն բանի շնորհիվ, որ բնակարան վարձելիս վերջինը միջնորդին իր անձնագրի տվյալներն է փոխանցել: Բնակարանից ոչ հեռու աղբամանում ոստիկանները համակարգիչ են գտել, որի կոշտ սկավառակը մեխով վնասվել է: Ոստիկանությունը փորձում է վերականգնել դրանում առկա ինֆորմացիան:

Ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով ձերբակալված 13 անձանց կալանքի ժամկետը երկարացվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանի մուտքի, ելքի եւ միջազգային տերմինալի կայանատեղիում մահապարտները կրակ են բացել մարդկանց ուղղությամբ եւ պայթուցիկ սարք գործի դրել: Ահաբեկչության զոհ է դարձել 43 մարդ, ավելի քան 200 վիրավոր կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ