News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Երեխաների իրավունքների հարցերով նախագահի լիազոր ներկայացուցիչ Պավել Աստախովը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ՌԲԿ-ին:

«Ես իսկապես հանդիպում եմ ունեցել նախագահի հետ: Եվ պետք է հասկանալ, որ Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչին նշանակելու կամ հեռացնելու իրավասությունը պատկանում է միայն նախագահին, այլ ո՛չ ստորագրահավաք նախաձեռնողներին, ո՛չ սոցցանցերին, ո՛չ ցույցերին: Կադրային հարցերն այլ կերպ են լուծվում: Երեկ լուրջ եւ անկեղծ զրույցից հետո ես հրաժարականի դիմում ներկայացրեցի, բայց որոշումն ընդունելու է նախագահը»,- ասել է Աստախովը:

Ավելի վաղ ՌԲԿ-ի զրուցակիցները նշել էին, որ Աստախովի հրաժարականի պատճառները մի քանիսն են. «կնճռոտված կանանց» մասին հայտարարություններ, Կարելիայում տուժած երեխաների հետ անհաջող շփում, Կրեմլի հակակոռուպցիոն վարչության մոտ առաջացած հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ