News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսը համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդի հետ եւ երկրի կառավարությանը մեղադրել է մարդու իրավունքները չհարգելու համար, հայտնում է   ՏԱՍՍ-ը:

«Երբ մարդու հիմնական իրավունքները եւ ազատությունները խախտվում են, ինչպես դա տեղի է ունենում Վենեսուելայում, մենք չենք կարող լռել», - պետության ղեկավարի խոսքերն է մեջբերում EFE գործակալությունը: Միաժամանակ Կարտեսն ընդգծել է, որ Պարագվայը հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին: 

Չորեքշաբթի Պարագվայի արտգործնախարար Էլադիո Լոիսագան հայտնել է, որ հանրապետությունը դեմ է հանդես գալիս Հարավամերիկյան ընդհանուր շուկայում (ՄԵՐԿՕՍՈՒՐ) նախագահության փոխանցմանը Վենեսուելային երկրում ստեղծված իրավիճակի պատճառով: Արտգործնախարարի խոսքով, Ուրուգվայը եւ Արգենտինան  հուլիսին դաշինքի արտգործնախարարների ներկայությամբ արարողություն կատարելու մասին որոշում են կայացրել, դա չհամաձայնեցնելով Բրազիլիայի եւ Պարագվայի իշխանությունների հետ: 

ՄԵՐԿՕՍՈՒՐ-ի մեջ են մտնում Արգենտինան, Բրազիլիան, Վենեսուելան, Պարագվայը եւ Ուրուգվայը, միացման փուլում է Բոլիվիան, ասոցացված անդամներ են հանդիսանում Չիլին, Կոլումբիան, Էկվադորը եւ Պերուն: Դեկտեմբերին դաշինքում նախագահությունը Պարագվայից անցել էր Ուրուգվային:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ