News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում հուլիսի 1-ին ավտոմեքենաների այրվելու հետեւանքով տուժած քաղաքացիներից երեքը տեղափոխվել են Երեւան՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն:

Տուժածներից մեկը հիվանդասենյակում է, երկուսը՝ 31-ամյա Խդր Խալիլյանը եւ 24-ամյա Կնյազ Ուսոյանը վերակենսդանացման բաժանմունքում:

«Դեմքի եւ վերին վերջույթների այրվածքներ են ստացել, կայուն վիճակում են»,- տեղեկացրին Վերակենդանացման բաժանմունքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին՝ կեսօրին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում մեքենաներ են այրվել: «ԶԻԼ» մակնիշի 34 FQ 007 պետհամարանիշի ավտոմեքենան ընթացքի ժամանակ հրդեհվել էր, այնուհետեւ վարորդը՝ Խ. Խ.-ն, փորձել էր կայանել մեքենան «ՎԱԶ-2106» 34 AM 178 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Բ.) մակնիշի ավտոմեքենայի կողքին, ինչի հետեւանքով այն նույնպես հրդեհվել էր:

Հրդեհի հետեւանքով «ԶԻԼ» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներն  ամբողջությամբ այրվել էին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ