News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման շուրջ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո իր խոսքում նշել է ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Նրա խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն:

«Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքը կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ