News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրի վրա մարդու հայտնվելուց հարյուր միլիոնավոր տարիներ առաջ մոլորակն արդեն բնակեցված էր տարատեսակ էակներով: Էվոլյուցիայի ընթացքում նրանցից մի քանիսը, օրինակ կրիաները,  ձեռք բերեցին այնքան համապատասխան ձևեր, որ գործնականում այլևս դադարեցին փոփոխվել և մինչ մեր օրերը պահպանվեցին այնպիսին, ինչպիսին եղել ենմ եզոզոյանդարաշրջանում:

Այժմ աշխարհում հաշվվում է ջրային և ցամաքային կրիաների մոտավորապես 300 տեսակ: Գոյություն ունեն ինչպես բուսակեր, այնպես էլ մսակեր կրիաներ: Դրանցից միք անիսը, օրինակ,  ծովային կրիաները, հայտնի են իրենց ահռելի չափերով: Երկարակյաց կրիաները կարող են ապրել մինչև 100 տարի՝չնայած հսկայական կրիաների գրանցված մաքսիմալ տարիքը գերազանցում է 150 տարին: Դանդաղ կատարվող նյութափոխանակության շնորհիվ կրիաները կարող են երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Հայաստանի տարածքում տարածված են այդ հրաշալի սողունների ցամաքային մեկ տեսակը` միջերկրական կրիան, և քաղցրահամ ջրերում բնակվող երկու տեսակ`ճահճային և կասպյան:

«Միջերկրական կրիաները ներառում են երկու ենթատեսակ`Testudo graeca ibera և Testudo graeca armeniaca,չնայած,ուսումնասիրելով առկա տարբերությունները, այդ թվում նաև ՝գենետիկ, գիտնականներն  առ այսօր չեն եկել ընդհանուրկարծիքի`համարել դրանք ենթատեսակներ, թե տեսակներ» ,- Новости Армении – NEWS.am-ի հետ հարցազրույցի ընթացքում պատմում է Երևանի պետական համալսարանի կենդանաբանության ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանը:

 

Բնության մեջ կրիան կարող է ապրել 20 և գուցե ավելի տարիներ: Թե որքան է ապրում միջերկրական կրիան,  ստույգ տվյալներ չկան, քանի որ չկան այնպիսի մեթոդներ, որոնք հնարավորություն կտան պարզել այդ, իսկ երկարաժամկետ հետազոտություններ չեն կատարվել: Խողովակաձև ոսկորների շերտերի և պատյանի վահանի վրայի շրջանակների միջոցով տարիքը հնարավոր է որոշել առաջին ձմեռումներից հետո, մոտավորապես մինչև 9 տարի, դրանից հետո բնորոշ «տարիքային շրջանակներ» չեն առաջանում: Որոշ դեպքերում տարիքը որոշվում է պատյանի մաշվածության աստիճանով:

Հայկական միջերկրական կրիայի երկարությունը գերազանցում է 25-27 սմ-ը:

«Իդեպ, կրիայի դանդաղաշարժությունը միայն թվացյալ է: Անհրաժեշտության դեպքում նրանք կարողանում են մեծ արագություն ձեռք բերել»,- նշեց ՄարինեԱռաքելյանը:

Ցամաքային կրիաների թվաքանակի խտությունը կարող է տարբեր լինել: Հարավային կրիաներն ավելի հազվադեպ են պատահում, քան հյուսիսայինները: « Այնտեղ, ուր հողը փխրուն է, կարելի է հանդիպել յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում  2-3 կրիա: Հյուսիսում բնակչության խտությունն ավելի մեծ է`յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրում 5-6: Պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն հարավային ենթատեսակը ներառված է «Կարմիր գրքում»` որպես անհետացման եզրինգտնվող ենթատեսակ»,- ասում է ամբիոնի վարիչը:

Ճահճային կրիան խիստ հազվադեպ է հանդիպում, հիմնականում երկրի հյուսիսում` Ադրբեջանի սահմանամերձ շրջանում` Կապանից ոչ հեռու: Այդ տեսակը գոյություն ունի նաև Լեռնային Ղարաբաղում: Կարելի է ասել, որ Հայաստանում հիմնականումհայտնի է դրա «կետիկավոր» տեսակը:

Կասպյան կրիան ավելի հաճախ է հանդիպում: Այն ճահճայինից տարբերվում է նրանով, որ վզի վրա ունի դեղին գծեր և ոչ թե կետիկներ, ինչպես ճահճայինը: «Քաղցրահամ ջրերում բնակվող կասպյանկրիան  մսակեր տեսակ է, որը սնվում է միջատներով և ձկներով: Այս տեսակի կրիաներ պահողներից շատերի սխալը կայանում է նրանում, որ փորձում են իրենց կենդանուն կերակրել բուսական սնունդով»,- ընդգծեց Մարինե Առաքելյանը:

Քաղցրահամ ջրերում ապրող կրիաները մեծանում են մինչև 20 սմ, նրանք փոքր են միջերկրականներից և ապրում են մոտավորապես15 տարի: «Ցամաքային կրիաներին տնային պայմաններում պահելու հետ կապված պետք է նշել, որ դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: 

Առաջին հերթին՝ դրանք գրանցված են «Կարմիր գրքում», այսինքն՝ նրանց պահելն ու վաճառելն արգելված է: Արտասահմանում կան կրիաների ֆերմաներ: Դրանց արտադրանքը վաճառքի է հանվում եվրոպական շուկա: Յուրաքանչյուր կրիա ունի անհատական համար եւ կրիչ: Բայց Հայաստանում բուծողներ չկան: Խանութներում վաճառվող կրիաները որսագողության արդյունք են, եւ սկզբունքորեն դա արգելված է օրենքով: Այդ կրիաների վաճառքը շատ վտանգավոր է բնության համար: «Ոչ այնքան այն պատճառով, որ նրանց խլել են բնական միջավայրից, այլ այն պատճառով, որ նրանք կարող են փախչել: Մի գենետիկա կրող կրիան ընկնում է այլ գենետիկայով կրիաների բնակության վայրեր եւ փոխանցում է իր գեները, որոնք ադապտացված չեն տեղի միջավայրին: Ստացվում է, որ ոչնչանում է ոչ թե մեր առանձնյակ, այլ մի ամբողջ սերունդ»,- ասում է մասնագետը:

Մարինե Առաքելյանի խոսքով՝ դա շատ լուրջ խնդիր է: Իտալիայում, օրինակ, «բերված» կրիաների բազմակի փախուստները հանգեցրել են բնական տեսակի դեգրադացիայի, ինչը, արդյունքում, բերել է հիբրիդների ձեւավորման:

«Բացի այդ, միայն առաջին հայացքից է թվում, թե կրիային պահելը հեշտ է: Իրականում դա շատ ծանր աշխատանք է: Պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն: Կրիային ոչ միայն ջերմություն է պետք, այլ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, առանց դրանց կենդանիները սատկում են: Բացի այդ, պետք է ճիշտ սնունդ տալ կենդանուն: Եթե դա չապահովվի, արդյունքը նույնը կլինի: Կրիաների համար հատուկ կեր չկա: Ցամաքային կրիաներին տանը հաճախ կերակրում են կաղամբով, թեպետ դա նրանց համար վնասակար սնունդ է: Չբալանսավորված սնունդը եւ արեւի լույսի բացակայությունը բերում է նրան, որ կրիաների պատյանը դեֆորմացվում է, աչքերն արցունքոտվում են, փակվում են, եւ կենդանին թուլանում է:  Առանց անհապաղ միջամտության, նրանք սատկում են:

Իսկ մաքուր օդին մեծանում են փախչելու շանսերը: Քաղցրահամ ջրերում ապրող կրիաներին ավելի դժվար է տնային պայմաններում պահելը, քանի որ ակվատերարիում է անհրաժեշտ: Ե՛վ լողալու տեղ է անհրաժեշտ, ե՛ւ զբոսանքի: Եվ պետք չէ մոռանալ ուլտրամանուշակագույն լամպի մասին: Եթե միայն ակվարիումում պահեք, կրիան արագ կսատկի»,- հիշեցնում է Մարինե Առաքելյանը:

Ընդ որում, նա նշում է, որ չպետք է վերոնշյալ տեսակները խառնել կարմականջ մեքսիկական կրիաների հետ: Դրանց պահելն ավելի հեշտ է, եւ ժամանակի մեծ մասը նրանք ջրի մեջ են անցկացնում: «Դրանք բերված կրիաներ են, եւ եթե նրանք բնության մեջ հայտնվեն, դա իսկական աղետ է ե՛ւ տեղի տեսակների համար, ե՛ւ ձկների, քանի որ այդ տեսակը բավականին ագրեսիվ է եւ արագ է բազմանում: Այդ պատճառով նրանք, ովքեր տանը նման կրիաներ են պահում, ոչ մի դեպքում չպետք է նրանց ազատության մեջ թողնեն»,- հիշեցնում է կենդանաբանը:

«Կա նեւ թյուր կարծիք պատյանի մասին: Այն բավականին կարծր է, քանի որ ոսկրային պատյան է: Բայց ոսկորները նույնպես կոտրվում են: Ցավոք, մենք բազմիցս կրիաների մոտ կոտրված պատյաններ ենք տեսել: Պատյանի կարծությունը որոշ անգիտակից մարդիկ ստուգում են փորձի միջոցով. բռնում են կենդանուն եւ որոշում ստուգել պատյանի ամրությունը: Կենդանուն գցում են մեքենայի տակ, անցնում նրա վրայով, եւ պարզվում է, որ այն այդքան էլ կարծր չէր: Կրիաների համար դա կամ մահ է կամ ծանր վնասվածք»,- նշում է Մարինե Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ