News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանը, Իրանը, Վրաստանը, Բուլղարիան եւ Հունաստանը մտադիր են տրանսպորտային միջանցք ստեղծել, որը Պարսից ծոցը կկապի Սեւ ծովին: Այդ նախագծի շրջանակում այդ երկրները ներկայացուցիչները հուլիսի 14-15-ին հանդիպելու են Սոֆիայում եւ քննարկել դետալները:

Հայկական կողմից այդ հանդիպմանը մասնակցելու է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հայկական կողմի խնդիրը տարանցիկ երկիր դառնալն է եւ այլ երկրներ ելքեր ունենալը:

«Մենք այդտեղ մեծ շահագրգռվածություն ունենք եւ նախաձեռնող ենք այս հարցում: Սոֆիայում կայանալիք հանդիպմանն աշխատանքային քննարկում է լինելու մյուս երկրների ներկայացուցիչների հետ: Սրանից առաջ մեկ անգամ քննարկում եղել է Թեհրանում, 1-1,5 ամիս առաջ: Ունենք արդեն նախագիծ, որը շրջանառության մեջ է դրվել, կան այլ գերատեսչությունների կարծիքները, պիտի դրանք քննարկենք մասնակից պետությունների հետ, բոլոր կողմերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց Մելքոնյանը:

Նա նաեւ նշեց, որ Մելքոնյանը նշեց, որ ֆինանսավորման հարց դեռեւս չի քննարկվել:

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը կողմ կլինի այդ նախագծի իրականացմանը, հաշվի առնելով, որ այս նախագիծը շրջանցում է Ռուսաստանը, իսկ Մոսկվան առաջ է մղում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան տրանսպորտային միջանցքը, Դավիթ Մելքոնյանը պատասխանեց. «Մենք Ռուսաստանի հետ լավ գործընկերներ ենք, այդ թվում ԵՏՄ-ի շրջանակում: «Մետաքսի ճանապարհի» շրջանակում  ունենք համատեղ նախագծեր, որոնք պիտի ներառվել ԵՏՄ-ի եւ Չինաստանի ֆինանսավորմամբ իրագործման ծրագրերում, որոնց մեջ ներառված են մեր երկու նախագծերը: Դրանք են «Հյուսիս-Հարավ» միջանցքի չիրականացված տրանշները, որոնք ֆինանսավորում են պահանջում, եւ Հարավային երկաթուղու Հայաստանի մասը, որը պետք է կառուցվի: Ռուսաստանը, որպես գործընկեր եւ ԵՏՄ անդամ երկիր իր հավանությունը տվել է, որ մեր երկու ծրագրերը ներառվեն առաջնային ծրագրերի շրջանակներում»:

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան նախագծին նա ասաց. «Այո, կար նախագիծ, որը նույնպես կոչվում է «Հյուսիս-Հարավ», որտեղ ճանապարհը պետք է անցներ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով, բայց մեր նախաձեռնությամբ, նաեւ ՌԴ-ն ընդունեց այդ առաջարկությունը եւ «Մետաքսի ճանապարհի» նախագծի շրջանակներում քննարկումների ընթացքում էդ հատվածը հանվեց նախագծերից: Մեր հիմնավորումն այն էր, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ եւ ծրագրի այդ հատվածը չի կարող ֆինանսավորվել ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ համագործակցության շրջանակներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ