News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռեմբրանդտը, իսկ հնարավոր է, որ նաեւ Վերածննդի դարաշրջանի այլ մեծ նկարիչներ օպտիկական հմուտ հնարքներ են օգտագործել գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ իրենց ինքնադիմանկարները պատկերելիս։ Այս մասին ասված է Journal of Optics–ում լույս տեսած հոդվածում։
Ֆիզիկոս գիտնականները կարծում են, որ մեր հիացմունքի առարկա կտավները միգուցե այդքան էլ անկեղծ չեն նկարվել, ինչպես մենք բոլորս կարծում էինք։ Գիտնականները վերլուծել են այն օպտիկական տեխնոլոգիաները, որոնք հասանելի են եղել 16-17–րդ դարերի նկարիչների վրձնին, եւ փորձել են դրանցից համակարգ կազմել, որը թույլ կտար իրենց իսկ դեմքը արտացոլել կտավի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հեղինակները ընդհանուր առմամբ տարբեր ոսպնյակներից, ծուռ հայելիներից   5 նման «պրոյեկտոր» են հավաքել, որոնք տեսականորեն կարող էին օգտագործվել նկարիչների կողմից ապագա կտավի վրա իրենց «տեսնելու» համար։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ, համենայն դեպս, Ռեմբրանդտն օգտվել է նման հնարքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ