News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հիվանդանոցներում դեռեւս 85 մարդ կա, 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Ահաբեկչության հետեւանքով հիվանդանոց տեղափոխված տասնյակ տուժածներ արդեն դուրս են գրվել, սակայն հետագայում նույնպես նրանք կարող են լրացուցիչ բուժօգնության կարիք ունենալ:

Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:

Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուլելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ